211652_close_icon
views-count40346 դիտում article-date 23:42 01-12-2019

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու 80-ամյա քաղաքացու հարազատները խնդրանքով դիմում են հանրությանը. տեսնողները կարող են դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 1:02

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները՝ որպես անհայտ կորած, որոնում են Արագածոտնի մարզի Ավշեն գյուղի բնակիչ, 80-ամյա Վանո Դրբոյանին: Վերջինիս հարազատները նույնպես խնդրանքով դիմում են հանրությանը. ովքեր տեղեկություններ ունեն Վ. Դրբոյանի մասին, հայտնեն մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարեն 1:02 հեռախոսահամարով: Որոնվող քաղաքացու արտաքին նկարագիրն է. հասակը՝ մոտ 1 մետր 65 սանտիմետր, միջին գիրության, օվալաձև թուխ դեմքով, շրթունքները բարակ, կիսաճաղատ: Հագին եղել է սև գույնի ջինսե տաբատ, սև սվիտեր, սև ձեմառային բաճկոն, սև ձմեռային գլխարկ և սև կոշիկներ: Ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակ՝ բժշկական փաստաթղթերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր