211652_close_icon
views-count2958 դիտում article-date 23:17 01-12-2019

ՀՀ ժողովրդական նկարչի հոբելյանը նշվեց առանց կառավարության ներկայացուցիչների. Aravot.am

Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի պատկերագրքի շնորհանդեսն ու ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/12/01/1080847/]Aravot.am[/url]-ը: Դահլիճը լեփլեցուն էր, մարդիկ՝ մտերիմներ, արվեստասերներ, արվեստագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, նույնիսկ երկու ժամ շուտ էին եկել: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մասնակիցները, Դանիել Երաժշտի ձևակերպմամբ՝ «Նարեկացի» արվեստի միության «օլիմպիական հավաքականը» և ուրիշներ: «Մենք եկել ենք շնորհավորելու վարպետին՝ Փարավոն Միրզոյանին: Թեպետ ամենաբարձր նվերը հենց իր պատկերագիրքն է, բայց մենք էլ ենք նվեր բերել՝ ծաղկեփունջ, ի տարբերություն սովորական ծաղիկների՝ անթառամ, հնչյունակերտ ծաղկեփունջ, այն ծաղկեփնջերի նման, որ կերտել է ինքը՝ Միրզոյանը»,- ասաց Դանիել Երաժիշտը և հայտարարեց համարը: Հովիկ Սահակյանի ղեկավարած անսամբլի կատարմամբ հնչեց Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկեփունջ» ստեղծագործությունը: Հայաստանի ժողովրդական նկարչի հոբելյանական հանդիսությանը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից և կառավարությունից որևէ մեկը չէր մասնակցում: Մանրամասները՝[url=https://https://www.aravot.am/2019/12/01/1080847/] Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր