6089 դիտում
21:16 01-12-2019
Արայիկ Հարությունյան, դուք պետք է ներողություն խնդրեք. Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
««Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները:
Պարզվում է՝ չնայած ժողովրդագրության աճը միշտ եղել է նախկին վարչապետի ուշադրության կենտրոնում, (որի համար տարեկան ծախսված հսկայական գումարների մասին լավ կլիներ, որ հրապարակեր ինքը), սակայն Արցախի ժողովրդագրական վիճակը շատ հեռու է նույնիսկ բավարար գնահատելուց:
Երևի թե մի քանի թվեր կփաստեն այդ իրողությունը՝ Արցախում ծնվածների թիվը 2014 թվականին 2428-ից, ոչ հասցեական ծրագրերի արդյունքում 2018 թվականին հասել է 2328-ի: Նույնաոճ ծրագրերի արդյունքում Շահումյանի և Քաշաթաղի բնակչության թիվը վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 100-ով, այն դեպքում, երբ հիմնական գումարները հենց այս շրջանների վերաբնակեցման համար է իբր թե ծախսվել:
Իսկ մեր հանրապետության բոլոր բազմազավակ ընտանիքներից անձամբ դուք պետք է ներողություն խնդրեք, Արայիկ Հարությունյան, ոչ թե նրանց խնդիրները վերհանելու համար, այլ, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել այն ծրագրերը, որոնց համար բյուջեից միլիարդավոր գումարներ մսխեցիք»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
397 դիտում
18:52 17-04-2024
Էրդողանը հաստատել է, որ Պուտինը մեկնելու է Թուրքիա
370 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
484 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև