211652_close_icon
views-count3736 դիտում article-date 23:33 01-12-2019

Մաքսիմ Գալկին. Չեմ պատրաստվում նախագահ դառնալ. այստեղ կգնդակահարեն դեռ մինչև երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցի շոումեն, երգիչ և երգիծաբան Մաքսիմ Գալկինը Կրեմլի պալատում տեղի ունեցած իր համերգի ժամանակ անդրադարձել է դեռևս հոկտեմբերի 2-ին Նովոսիբիրսկում կայացած իր համերգից հետո ձեռք բերած հսկայական հեղինակությանը: Գալկինը Նովոսիբիրսկում խոսել էր Պուտինի, Ուկրաինայի, խորհրդային ժամանակների և գրաքննության մասին: Համերգի որոշ հատվածներ հանդիսականներից մեկը թաքուն նկարահանել և տեղադրել էր համացանցում: Միայն Յութուբում այդ հատվածի դիտումների քանակը անցել է 5 միլիոնի սահմանագիծը: Դրանից հետո Գալկինին շատերը համարեցին ընդդիմության նոր առաջնորդ: «Օգտվելով առիթից, ցանկանում եմ հայտարարել, որ չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, առավել ևս՝ առաջադրվել նախագահի թեկնածու: Մեր մոտ Ուկրաինա չէ, այստեղ կգնդակահարել դեռ մինչև երդման արարողությունը: Այնպես որ հայտարարում եմ, որ այն ամենը, ինչ խոսում եմ համերգներում, դրանք բոլորը «հի-հի, հա-հա» է», ասել է Գալկինը: Գալկինի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր