211652_close_icon
views-count1902 դիտում article-date 18:42 01-12-2019

Հրանտ Բագրատյանը ելույթ է ունեցել Glase-ի համաժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել գրառում. «Glase-ի համաժողովին ելույթս է եզրափակիչ ընթրիքի ժամանակ։ Այն այն մասին է, թե ինչպես են խոշոր տերությունները փոխում ներդրումների հոսքերը (դրանք այսօր աղքատ երկրներից գնում են դեպի հարուստ երկրներ), թե ինչպես ծախսերն ավելացնելուն զուգահեռ աճում է ՀՆԱ-ն և այդ ցուցանիշը (Չխոսենք հիմար ՏԱՑ-ի մասին) չի նպաստում համաշխարհային տնտեսության ռեսուրսատարության անկմանը։ Ի վերջո անիմաստ է դառնում աղքատ երկրներում ապրելը և տարեկան 25-30 մլն միգրանտներն անխուսափելի են դարձել։ Ելույթից հետո առանձին մոտեցան և ասածիս հետ կապված համերաշխություն հայտնեցին Լեհաստանի ՆՆ Ա.Կվասնեսկին, Բրազիլիայի ՆՆ Դ.Ռուսեֆը, Կոլումբիայի ՆՆ Էռնեստո Սամպեր Պիզանոն (նա, ի դեպ, հպարտությամբ նշեց, որ Արմենիա անունով քաղաք ունեն)»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր