211652_close_icon
views-count4905 դիտում article-date 18:21 01-12-2019

Արայիկ Հարությունյան. «Թռիչք կկվի բնի վրայով» նոր ներկայացումը տպավորիչ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոյեմբերի 29-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Թռիչք կկվի բնի վրայով» նոր ներկայացումն էր: Խոսել եմ մասնագետների հետ. շատերն ասում են, որ սա նոր շունչ է մեր թատրոնում: Ներկայացումն ինձ շատ դուր եկավ, տպավորիչ էր թե՛ դերասանական խաղը, թե՛ նկարիչների աշխատանքը և թե՛ բեմադրողների լուծումները: Սոցիալական ցանցերում արձագանքներից հասկանում եմ, որ այն ընդունվել է հանդիսատեսի կողմից: Անպայման դիտեք նոր ներկայացումը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր