211652_close_icon
views-count43561 դիտում article-date 14:30 01-12-2019

Ռուսաստանում 44 ուղևորների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը. կա 15 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը, Սրետենսկից դեպի Չիտա մեկնող ավտոբուսը, որում եղել է 43 ուղևոր, Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի (երկարությունը 360 կմ է) 60-րդ կմ հատվածում անսպասելի դուրս է եկել երթևեկելի գոտուց և կամրջից ընկել Կուենգա գետը։ Ըստ տեղեկությունների՝ կա 15 զոհ և առնվազն 18 վիրավոր։ Ավտոբուսի վարորդը 43 տարեկան տղամարդ է։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է Kia Granbird մակնիշի ավտոբուսի անիվը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր