211652_close_icon
views-count3139 դիտում article-date 13:30 01-12-2019

Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով՝ գերազանցել է 1 միլիոնը. վերջին 1 տարում ՁԻԱՀ-ից մահացել է 37 հազար մարդ

Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակված անձանց թիվը, վերջին պաշտոնական տվյալներով, կազմում է 1 մլն 60 հազար մարդ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է Պրոֆիլակտիկայի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ՌԴ Դաշնային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վադիմ Պորովսկին։ Վերջին 6 ամիսներին 47 հազար մարդու մոտ լաբորատոր արդյունքներով հայտնաբերվել է ՄԻԱՎ, իսկ վերջին տարում ՁԻԱՀ-ից մահացել է 37 հազար մարդ։ Պոկրովսկու խոսքով՝ դա ռեկորդային թիվ է։ Որպես վարակվելու հիմնական ճանապարհ՝ նշվում է սեռական հարաբերությունը։ Վերջին 3 տարիներին գրանցվել է բժշկական միջամտության ժամանակ 62 անձի ՄԻԱՎ-ով վարակելու դեպք, ինչի առնչությամբ հետաքննություն է տարվում։

Նմանատիպ նյութեր