211652_close_icon
views-count2675 դիտում article-date 18:24 30-11-2019

Աշոտ Ղուլյան. Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության հերթական՝ 6-րդ համագումարը։ ԱԺԿ ԿԽ նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը, տեղակալներ՝ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։ Համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից 2020թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ. «Շնորհակալ եմ իմ կուսակիցներին՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության բոլոր անդամներին, ինձ ցուցաբերած վստահության և 2020 թ. նախագահական ընտրություններին իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի», ասել է Աշոտ Ղուլյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր