հիմնական կայք
Լրահոս

Խռովություն է հասունանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. «Ժողովուրդ»

Խռովություն է հասունանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՎԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ սկսել են զբաղվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների բողոքի դիմումով, քննարկում և ուսումնասիրում են այդ նամակը: Այս տեսչական մարմնի աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին էլ են մանրամասներ ներկայացրել իրենց աշխատանքային դժոխային պայմաններից: Ասել են, որ ՊՎԾ դիմելուց հետո ավելի են սրվել առանց այդ էլ լարված հարաբերությունները իրենց ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ:


Պատմել են, թե նա իրենց միջանցքներում տեսնելիս ոչ միայն չի բարևում, նաև գլուխն է շրջում: Կառույցում խռովություն է հասունանում: Աշխատակիցների մի մասը վերարկուներով է աշխատում ցուրտ աշխատասենյակներում, իսկ արտոնյալներն ու Վ. Ավետիսյանն ինքը սենյակները տաքացնում են օդորակիչներով:


Որակի ապահովման վարչությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ տևական ժամանակ պահանջում են եռամսյակի վերաբերյալ համապատասխան նյութեր ներկայացնել, չեն տրամադրում, օրինակ` ծառայողական քննությունների մասին, ստացած գույքի վերաբերյալ տեղեկությունները, թե ինչպես է այն բաշխվել: Այնինչ այս վարչությունը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք