հիմնական կայք
Լրահոս

70-ամյա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի եկող երեքշաբթի․ «Ամերիկայի ձայն»

70-ամյա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի եկող երեքշաբթի․ «Ամերիկայի ձայն» ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները Լոնդոնում երեքշաբթի օրը կանցկացնեն երկօրյա հանդիպում ու կնշեն դաշինքի հիմնադրման 70-րդ տարեդարձը, երբ համաշխարհային առումով խնդիրները շարունակում են խորանալ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


Հիշենք, թե ինչպես անցյալ ամիս սրվեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու Թուրքիայի միջև հարաբերությունները` վերջինիս կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված գործողությունների արդյունքում:

Վերլուծաբան Ջոնաթան Էյալի խոսքերով, ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան դժվար դիրք է համարվում: «Թուրքիան ռազմական միջամտություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում` առանց հաշվի առնելու իր դաշնակիցների, այդ թվում ԱՄՆ-ի ցանկությունը: Թուրքիան ռազմական սարքավորումներ է գնում Ռուսաստանից», ասում է վերլուծաբանը`շեշտելով Թուրքիայի դժվարամատչելի լինելու մասին իր կարծիքը:


Սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ասում են, թե ավելի լավ է, որ Թուրքիան լինի այս դաշինքի կազմում, քան դրանից դուրս:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ ևս կան խնդիրներ: Եթե հյուսիսային Սիրիայում մինչև վերջերս ամերիկյան ուժերն էին իրականացնում հսկողություն, ապա նրանց հետքաշումից հետո այդ տեղը զբաղեցրին ռուսները: Ուրեմն որքանո՞վ է ԱՄՆ-ը նվիրված ՆԱՏՕ-ին, տարակուսում են անդամ մյուս պետությունները:

ՆԱՏՕ-ի խնդիրների մասին է խոսում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, թե այս կառույցի ուղեղն արդեն մահացած է, և որ Եվրոպան ինքը պիտի հիմնի իր անվտանգությունը երաշխավորող ռազմական կառույց:

Եվրոպան Ռուսաստանը շարունակում է դիտել որպես մեծագույն սպառնալիք: Բայց փորձագետներից շատերն են ասում, թե սխալ է այն մտավախությունը, որ Միացյալ Նահանգները երես է թեքել Եվրոպայի անվտանգությունից: Փաստն այն է, ասում են նրանք, որ Եվրոպայում Պենտագոնի ծախսումներն ավելանում են, ավելանում է նաև այստեղ ամերիկյան զինվորականների թվաքանակը:

Մոսկվան Եվրոպայում ԱՄՆ-ի նոր տեղաբաշխումներին դիտում է այլ տեսանկյունից: Ստացվել է այնպես, որ արևելաեվրոպական երկրներնը սկսել են ավելի վստահել ու ապավինել ԱՄՆ-ի, քան ՆԱՏՕ-ի ուժերին:

ԱՄՆ-ի նախագահը պարբերաբար է պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները կատարեն իրենց հատկացումները դաշինքին: Եվ Թրամփի խիստ խոսքերը ստիպում են, որ Վաշինգտոնի պահանջը լսելի դառնա: Դրա ապացույցը վճարումները կատարելու մասին Գերմանիայի հայտարարությունն էր:

Չնայած ՆԱՏՕ-ի ներսում առկա խնդիրներին, Լոնդոնում անցկացվելիք գագաթաժողովում կանցկացվեն անկեղծ քննարկումներ, ասում են փորձագետները ու հիշեցնում, որ ՆԱՏՕ-ն անցած 70 տարիներին միշտ էլ եղել է ամուր, միշտ էլ առկա խնդիրների պայմաններում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք