հիմնական կայք
Լրահոս

21-ամյա երիտասարդը կասկածվում է 15-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ. նրանք ծանոթացել էին «Одноклассники» կայքի միջոցով

21-ամյա երիտասարդը կասկածվում է 15-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ. նրանք ծանոթացել էին «Одноклассники» կայքի միջոցով Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ-ն այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերյոժա Թ-ն «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Ա. Մ-ի հետ ու լավատեղյակ լինելով, որ նրա 16 տարին դեռ չի լրացել, այս տարի մի քանի անգամ Մարգարյան փողոցում իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք