211652_close_icon
views-count2151 դիտում article-date 23:09 28-11-2019

Իրաքը ներողություն է խնդրել Իրանից

Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ ալ-Հաքիմը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ հեռախոսային զրույցի ժամանակ ներողություն է խնդրել Իրաքի Նաջաֆ քաղաքում ցուցարարների կողմից Իրանի հյուպատոսական շենքի վրա իրականացված հարձակման համար։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ դեպքի առնչությամբ Թեհրանը նոտա էր հղել Բաղդադին։ Դեպքը տեղի է ունեցել Իրաքի հարավում։ Ցուցարարներն այդ երկրի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ զայրույթից հրդեհել են Իրանի դինավագիտական շենքը։ Քաղաքում այժմ պարեկային ժամ է հաստատված։

Նմանատիպ նյութեր