211652_close_icon
views-count3654 դիտում article-date 22:25 28-11-2019

Մեկնարկել է «Հեռուստամարաթոն-2019»-ը. ՈՒՂԻՂ

Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը: «[url=https://armenpress.am/arm/news/996979.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Հեռուստամարաթոն-2019»-ն այս տարի կրում է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագիրը: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։ Առցանց նվիրատվության մեխանիզմին ցանկացողները կարող են ծանոթանալ՝ այցելելով հետևյալ [url=https://www.himnadram.org/hy/donate]հասցեով[/url]։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա: Նախորդ տարի «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր