211652_close_icon
views-count2665 դիտում article-date 19:48 27-11-2019

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը հանդիպել է Օհան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ, բժիշկ Վահան Վարդապետյանին: Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Այցի ավարտին Աննա Հակոբյանը նշել է, որ դրա ընթացքում հրաշալի հոգևոր սնունդ է ստացել և հաղորդակից դարձել հայ մեծանուն դիրիժոր արվեստին:

Նմանատիպ նյութեր