211652_close_icon
views-count2179 դիտում article-date 16:06 26-11-2019

«Ֆլորիդայի» հոկեյիստը տափօղակի հարվածից զրկվել է ինը ատամներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ֆլորիդայի» պաշտպան Քիթ Յանդլը NHL-ի առաջնությունում «Քարոլինայի» հետ խաղում ծանր վնասվածք է ստացել: Առաջին խաղակեսում տափօղակը դիպել է հոկեյիստի դեմքին, որի հետևանքով նա զրկվել է ինը ատամից: Վնասվածքից անմիջապես հետո Յանդլը գնացել է հանդերձարան: Ուշագրավ է, որ հոկեյիստը այդքանից հետո երրորդ խաղակեսում սահադաշտ է վերադարձել և շարունակել խաղը: Հանդիպման հաջորդ առավոտյան Յանդլին վիրահատել են: Այն բարեհաջող է անցել, և 33-ամյա ամերիկացի պաշտպանը առանց որևէ սահմանափակման մասնակցել է թիմի մարզմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր