211652_close_icon
views-count4643 դիտում article-date 23:41 24-11-2019

Մանկական Եվրատեսիլ-2019-ի հաղթող ճանաչվեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհաստանի երիտասարդ երգչուհի Վիկտորիա Գաբորը դարձավ մանկական «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի հաղթող՝ Superhero երգով: Մրցույթին, որը կայացավ Լեհաստանում, մասնակցեց 19 երկիր: 2-րդ տեղը գրավեց Ղազախստանի ներկայացուցիչ, արդեն բավական հայտնի Երժան Մաքսիմը: 3-րդը իսպանացի Մելանիա Գարսիան էր: Հայաստանը ներկայացնում էր Կարինա Իգնատյանը, որը զբաղեցրեց 9-րդ տեղը՝ «Քո երազանքի գույները» երգով: 12-ամյա Վիկտորիա Գաբորը բնակվում է Լեհաստանում, սակայն ծնվել է Գերմանիայում, որոշ ժամանակ սովորել Մեծ Բրիտանիայում: Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր