211652_close_icon
views-count3340 դիտում article-date 17:10 24-11-2019

Իրանում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած շուրջ 1000 ակտիվիստ

Իրանի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են վերջին օրերին տեղի ունեցած անկարգություններին մասնակցող շուրջ 1000 ակտիվիստների, այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածները մեղադրվում են պետական կառույցների շենքերի վրա հարձակում գործելու, դրանք հրկիզելու, ոստիկանության բաժանմունքների կամ զինվորական օբյեկտների վրա հարձակվելու, ինչպես նաեւ քաղաքացիներին հակակառավարական միջոցառումներում ներգրավելու արշավներ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գնի բարձրացման մասին կառավարության որոշումը: 50 տոկոսով բարձրացել է մեկ անձի քվոտայի շրջանակում բենզինի արտոնյալ արժեքը: Համաձայն նոր կանոնների՝ ավտոմեքենայի սեփականատերը կարող է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին ամսական այդ գումարով, մոտոցիկլետի տերը՝ 25լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսու վարորդների համար՝ 400 լիտր: Այդ որոշումը կայացնելուց հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր։

Նմանատիպ նյութեր