211652_close_icon
views-count4172 դիտում article-date 10:22 24-11-2019

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել «Ֆեյսբուք»ի ղեկավարությանը՝ հեռացնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, նախագահի ու ԱԳ նախարարի օգտահաշիվները

Միացյալ Նահանգները հորդորում են Facebook-ի, Тwitter-ի և Instagram-ի ղեկավարներին՝ արգելափակել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Հասան Ռուհանիի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի օգտահաշիվները։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Վարչությունը Twitter-ի իր էջում տեղադրել է համապատասխան հայտարարությունը, որն արել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը։ «Դա շատ երկերեսանի ռեժիմ է, իշխանություններն արգելափակում են ինտերնետը Իրանում, միևնույն ժամանակ իրենք շարունակում են օգտվել իրենց օգտահաշիվներից սոցցանցերում։ Մենք կոչ ենք անում Facebook-ի, Twitter-ի և Instagram-ի ղեկավարներին՝ արգելափակել գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆի և նախագահ Հասան Ռուհանիի օգտահաշիվները այնքան ժամանակ, մինչև նրանք չվերականգնեն իրենց ժողովրդի համար ինտերնետը»,-ասված է Հուքի տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ից Իրանում ինտերնետն անջատված է։ Դա տեղի իշխանությունների որոշումն է, այն հասանելի է միայն որոշակի սերվիսների համար։ Որոշումն ընդունվել է երկրում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են բենզինի գնի թանկացումից հետո։

Նմանատիպ նյութեր