211652_close_icon
views-count11033 դիտում article-date 18:25 23-11-2019

Վրաստանում ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։ Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։ Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր