211652_close_icon
views-count4650 դիտում article-date 23:45 23-11-2019

Lexus ընկերությունը ներկայացրել է իր առաջին սերիական էլեկտրամոբիլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնական Lexus ընկերությունը չինական Գուանչժոու քաղաքի ավտորահում ներկայացրել է իր առաջին սերիական էլեկտրամեքենան, որը ստեղծվել է UX ամենագնացի հենքի վրա: Lexus UX 300e-ն ունի 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ, որը տեղադրված առջում: 54,3 կվտ/ժամ տարողունակությամբ մարտկոցի շնորհիվ ամենագնացը ունակ է անցնել 400 կմ: UX 300e-ը հագեցած է Active Sound Control (ASC) համակարգ, որը ընթացքի ժամանակ հաճելի և բնական ձայներ է հնչեցնում: Ընկերությունը նաև տեղեկացրել է բջջայյին հավելվածի մասին, որի շնորհիվ ապագայում UX 300e-ի վարորդները կկարողանան տեղեկանալ մարտկոցի լիցքավորման մակարդակի և ընթացքի հեռավորության մասին, ինչպես նաև հեռակառավարմամբ ղեկավարել էլեկտրոմոբիլի կլիմատ-կոնտրոլ համակարգը: Սպասվում է, որ Lexus UX 300e-ը Չինաստանում և Եվրոպայում վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Ճապոնիայում և այլ երկրներում էլեկտամոբիլը շուկա կհանվի 2021 թվականին: Ամենագնացի գները կհայտարարվեն ավելի ուշ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր