211652_close_icon
views-count37574 դիտում article-date 22:00 22-11-2019

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են «Մալենկով»-ին, ով արոտավայրից գողացել էր աշխատակազմի ղեկավարի «Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայաղների հետ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանի, վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Բաղյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանութան Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ, 34-ամյա Արման Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերին Արտաշավան վարչական տարածքում գտնվող արոտավայրից 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գողանալու մեջ: Արդեն ոստիկանությունում փաստերի ճնշման տակ Ա. Հակոբյանը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել: Աշտարակի ոստիկանները պարզել են, որ Ա. Հակոբյանը սեպտեմբեր ամսին ևս մեկ անգամ Արտաշավանի արոտավայրից գողացել է համագյուղացի, 34-ամյա Օֆիկ Եղիազարյանի 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անասուն գողացող Ա. Հակոբյանին գյուղում ավելի շատ ճանաչում են «Մալենկով» մականվամբ, քանի որ ասում են՝ նրա սիրած բանաստեղծությունն է՝ «2 ոչխար, 3 կով, քեզի մատաղ, Մալենկով», իսկ տուժած Օ. Եղիազարյանը աշխատում է Արտաշավան համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար, սակայն, չգիտես ինչու, տեղի ունեցած գողության մասին իրավապահներին նախկինում չի հայտնել: Ոստիկանությունը ձեոնարկում է միջացառումներ՝ «Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին հայտնաբերելու ուղղությամբ: [b]«Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին գողացած, Մալենկով մականվամբ՝ 34–ամյա Արման Հակոբյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0568622001574445691336160.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր