211652_close_icon
views-count2480 դիտում article-date 15:17 22-11-2019

Իրանի ռազմաօդային ուժերը մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել

Իրանում մեկնարկել են այդ երկրի ռազմաօդային ուժերի «Վելայաթ-98» զորավարժանքները։ Այդ մասին հայտնել է իրանական Press-TV հեռուստաալիքը։ Զորավարժանքներն անց են կացվում 416 հազար քկմ տարածքով, որն ընդգրկում է Պարսից ծովածոցն ու ռազմական նշանակություն ունեցող Հորմոզի նեղուցը։ «Փորձարկվելու է ժամանակակից ռազմական տեխնիկա, հրթիռային ու ռադիոտեղանքային համակարգեր, ինչպես նաև պոտենցիալ սպառնալիքների դեմ օդուժի պատրաստվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր