211652_close_icon
views-count2601 դիտում article-date 09:01 22-11-2019

Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դիտորդական առաքելություն կիրականացնի հաջորդ տարվա գարնանը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի և ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցի հանդիպման ժամանակ: «Մենք պետք է հետևողականորեն հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, իսկ խորհրդարանական դիվանագիտությունը դրա ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է»,- ասում է Ռուդիկ Հյուսնունցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր