211652_close_icon
views-count33861 դիտում article-date 23:34 21-11-2019

Գագիկ Շամշյանը` մանկատան տնօրեն դառնալու երազանքի, Վանոյի արեւով երդվելու, լրագրողների ու հեքիաթներ կարդալու մասին. aravot.am

[url=https://www.aravot.am/2019/11/21/1079059/?fbclid=IwAR0mSRv63s6ljLPysCBuG_FwPR8PbKD1nMfp3ePNK8nPRNREK86wMt7klZE]Aravot.am[/url]-ի «Հաջողության պատմություն» խորագրի հերթական հյուրին` Գագիկ Շամշյանին ներկայացնելու կարիք չկա: Բոլորն են նրան ճանաչում: Խոսելով մանկության տարիների մասին` Գագիկն ասում է, որ երեխա ժամանակ երազում էր մանկատան տնօրեն դառնալ, քանի որ մանկատան սան է եղել եւ ապրել է մի քանի` Գավառի ու Նուբարաշենի մանկատներում. «Ունեցել ենք եւ լավ, եւ վատ տնօրեններ: Վատ տնօրենին ես նմանեցնում էի Շառլ Պերոյի «Կապույտ մորուքը» պատմվածքից հայտնի հերոսի` Կապույտ մորուքի հետ…Բայց նաեւ ունեցել ենք լավ տնօրեն, ինչպես Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, որը մեծ մարդ էր, Նուբարաշենի տնօրեն Ենգիբարյան Մերուժին էլ կհիշեմ…Փոքր ժամանակ միշտ ասում էի` դառնամ մանկատան տնօրեն, ընկեր Նալբանդյանի նման աշխատեմ, բայց հիմա ասում եմ` ինչ լավ է, որ մանկատան տնօրեն չեմ, երազում եմ, որ աշխարհում էլ մանկատներ չլինեն, բայց հասկանում եմ, որ կյանք է, առանց նման հաստատությունների հնարավոր չէ»: Նա իր կյանքի ամենատպավորիչ դրվագներից մեկը համարում է Երուսաղեմ գնալը ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, տեր Հակոբի ու տեր Տիրանի ուղեկցությամբ: «Չեմ ասի, թե իդեալական եմ, ինչպես ցանկացած մարդ, ունեմ թերություններ, գործել եմ ու գործում եմ մեղքեր, բայց Երուսաղեմի Հորդանան գետում մկրտվելուց հետո, որտեղ մկրտվել է փրկիչը` Հիսուսը, ինձ համար շատ բան է փոխվել, ինչը բառերով արտահայտել հնարավոր չէ…Դրանից հետո շատ եմ սկսել վախենալ Աստծո դատաստանից, Աստծուն սիրում եմ, բաց դատաստանից վախենում եմ»,-ասում է ճանաչված լուսանկարիչը: [img]https://st0.shamshyan.com/editor/0238296001574364587127732.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0970436001574364605574249.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0829882001574364623278652.jpg[/img] Գագիկ Շամշյանն ասում է, որ կյանքում շատ հիասթափություններ ու ուրախություններ է ունեցել: Հիշում է, թե ինչպես իր բանաստեղծությունները տպագրվեցին «Պիոներ կանչում», երբ ինքը Նուբարաշենի մանկատան սան էր. «Ճիշտն ասած, երբ իմ լուսանկարով 4 բանաստեղծությունները տպագրվեցին, ես թերթը համբուրում էի…»: Ասում է` դրանից հետո հակվեց դեպի լրատվական դաշտ, նաեւ նշում է այն խմբագիրների ու լրագրողների անունները, որոնք մեծ ներդրում են ունեցել իր կայացման գործում: Ասում է՝ լրագրողի մկրտությունը մեռոնի նման բան է, նեղսրտում է, երբ ոմանք ուրանում են լրագրողական «կրոնը»: Շեշտում է` Արամ Աբրահամյանից, Աննա Իսրայելյանից, Մեսրոպ Հարությունյանից, Աշոտ Մելիքյանից ու մյուսներից շատ բաներ է սովորել, այլ նախկին եւ գործող լրագրողների անուններ էլ է տալիս, այդ թվում` Շողեր Մաթեւոսյանի, Ռուզան Մինասյանի, Արմինե Օհանյանի, Հայկ Գեւորգյանի, Մարգարիտ Եսայանի, Նաիրա Զոհրաբյանի: Ափսոսում է, որ ոմանք քաղաքականություն գնացին: Ճանաչված լուսանկարիչներից առանձնացնում է Մելիք Բաղդասարյանին ու Սամվել Սեւադային, ասում է՝ նրանցից շատ բան է սովորել: Նաիրա Մամիկոնյանին էլ հիշեց, ում միջոցով ծանոթացել է «Առավոտի» աշխատակազմի հետ, ցավում է երկու հոգու` Նաիրա Մամիկոնյանի ու Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հեռանալու համար: Ամենաթանկ նվերը համարում է մկրտությունը Հորդանան գետում: Վստահեցնում է, որ Երուսաղեմից օծված մոմեր ու խաչեր է բերել եւ դրանք տարել մանկատներ ու նվիրել երեխաներին, մի մասն էլ Ապրիլյան պատերազմի օրերին տարել է մարտական դիրքեր: Նաեւ հավելում է, որ երբ վթարներ է նկարում, այդ մոմերից տանը վառում է զոհվածների հոգու հանգստության համար: [img]https://st0.shamshyan.com/editor/0952926001574364712569803.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0199139001574364729612709.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0967446001574364749899409.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/11/21/1079059/?fbclid=IwAR0mSRv63s6ljLPysCBuG_FwPR8PbKD1nMfp3ePNK8nPRNREK86wMt7klZE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր