211652_close_icon
views-count1187 դիտում article-date 23:49 21-11-2019

Իսրայելի նախագահը Կնեսետին 3 շաբաթ է տվել կառավարություն ձևավորելու համար

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանի պատգամավորներին 21 օր է տվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձի համար այն բանից հետո, երբ դա անելու հարցում անհաջողության մատնվեցին «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը և վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդում է Ria Novosti-ն։ Երուսաղեմի իր նստավայրում հատուկ արարողության ժամանակ նախագահը պաշտոնապես Կնեսետի խոսնակ Յուլյա Էդելշտեյնին հայտնել է, որ ոչ Նաթանյահուին, ոչ էլ Գանցին չհաջողվեց ձևավորել նախարարների կաբինետ, այդ իսկ պատճառով խնդիրը դրվում է այժմ Կնեսետի պատգամավորների վրա: «Դա նշանակում է, որ, օրենքի համաձայն, սկսած այսօրվանից, 21 օրվա ընթացքում հաջորդ կառավարության ձևավորման որոշումը դրվում է Կնեսետի պատգամավորների վրա… Դա լուրջ փորձության ժամանակ է Իսրայել պետության համար: Այդ 21 օրվա ընթացքում դուք չեք ներկայացնելու ձեր դաշինքներն ու կուսակցությունները, դուք պատասխանատու եք լինելու ձեր խղճի առջև»,-ասել է նախագահը Երուսաղեմի իր նստավայրում կայացած հատուկ արարողության ընթացքում։

Նմանատիպ նյութեր