1573 դիտում
19:08 21-11-2019
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը:
Իր հերթին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։
«Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Զրուցակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ:
Նմանատիպ նյութեր
926 դիտում
20:16 02-04-2019
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
1592 դիտում
14:52 24-08-2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Այս բաժնից
427 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
577 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
490 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն