1921 դիտում
16:56 21-11-2019
Հայաստանի քաղաքացիները կարող են Ղազախստանում ազատ տեղաշարժվել մինչև 90 օր ժամկետով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Ղազախստանի միջև նույնականացման քարտով կամ անձը հաստատող վկայականով մուտք գործելու, ելքի և գտնվելու հարցը քննարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ և առաջարկվել է ապահովել համապատասխան ընթացակարգեր այն գործողության մեջ դնելու համար:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 (երեսուն) օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից։ Նրանք ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից:
30 օրից ավելի գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում:
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները կարող են միմյանց տարածքում ազատ տեղաշարժվել մինչև 90 օր ժամկետով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
484 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
490 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը