211652_close_icon
views-count2959 դիտում article-date 15:20 21-11-2019

Մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը փոխվեց

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը: Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ օրենքի պահանջների համաձայն գործող օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է կառավարության սահմանած կարգով և Պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Նախկինում անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվել է ՀՀ կառավարության 27.11.2000թ. որոշմամբ սահմանված կարգով, որն ուժը կորցրած է ճանաչվել: Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները և գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը: Հաշվի առնելով նաև, որ մինչև ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում ևս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը: Որոշման նախագծի ընդունումը կապահովի անձանց մարտական գործողության մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը, նման կարգավիճակ ստացած անձանց կողմից օրենքով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր