5982 դիտում
11:43 21-11-2019
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2020-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ըստ հրամանագրի` 2020 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
Նմանատիպ նյութեր
3231 դիտում
16:20 06-11-2015
Բակո Սահակյանը ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
3000 դիտում
12:57 30-11-2018
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
3314 դիտում
17:30 23-05-2014
Բակո Սահակյանը 2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
760 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
547 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան