հիմնական կայք
Լրահոս

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հիմնավոր չեն համարում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին եւ փորձում են վարչապետի ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա:


«Հարգելի պարոն վարչապետ

Հանրային հատվածում ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակերպություններին ծրագիրը բերելու է ստեղծված համակարգի թուլացմանը, ինչը կնպաստի ռիսկերի ավելացմանը և դրանք կդարձնի անկառավարելի:

Դիտարկում 1-ին`

ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից առաջարկված ներքին աուդիտի պատվիրակումը մասնավոր կազմակեպություններին հիմնավոր կլիներ միայն այն դեպքում, երբ Լիազոր մարմինը ուսումնասիրեր հանրային հատվածի կազմակերպությունների տարեկան ներքին աուդիտի հաշվետվությունները, տար իր եզրակացությունը` դրական կամ բացասական, որը սահմանված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով` որպես Լիազոր մարմնի պարտականություն, ինչը երբևիցե չի կատարվել, վերլուծեր կատարված ծախսերը փաստացի կատարված աշխատանքների դիմաց և որոշեր այդ ամենից գործող համակարգի արդյունավետությունը:

Հնարավոր է այս ամենը կատարվել է Լիազոր մարմնի ներքին աուդիտի ստորաբաժանման մասով, որը ամեն դեպքում չի կարող կիրառվել ամբողջ պետական համակարգի վրա:

Համակարգային փոփոխությունների առաջարկը հիմնավոր կլիներ նաև որպես պիլոտային ծրագիր Լիազոր մարմնում այն ներդնելու և բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով` ամփոփել արդյունավետությունը:

Այսպես կլիներ այն դեպքում, եթե Լիազոր մարմինը չունենարիր խնդիրները առկա համակարգի հետ, որի լուծումը գտել է համակարգը թուլացնելով` մասնավորապես ներքին աուդիտի ծառայություն մատուցող կազմակերպությունների հետփոխկապակցված լինելով, թելադրողի դերում հայտնվելով` փակի սեփական առկա ռիսկերը` տալով դրական եզրակացություն կատարվելիք գործարքներին կամ ընդհանրապես չպատվիրի վերոնշյալ ծառայությունը իրենց համար խոցելի ստորաբաժանումներում (օրինակ` Գանձապետարանում):

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հրամանով ներքին աուդիտի վարչության կողմից իրականացվել է 2017-2018թթ.-ին գանձապետարանի աուդիտ, որի հիման վրա կազմվել է 60-70 էջանոց աուդիտորական հաշվետվություն, որը արձանագրված խախտումներով ներքին մեծ աղմուկ էր բարձրացրել(հայտնի է նաև այլ տեղեկատվություն` գաղտնի` հաշվետվությամբ չարձանագրված, մինչև Նոր Հայաստանի կատարվելիք գործարքների վերաբերյալ, այսպես օրինակ` Գլենդել Հիլլս-ին փոխանցված իբրև փոխառություն կամ այլ կերպ ձևակերպված չհիմնավորված շատ մեծ գումարներ): Հարկ է նշել, որ այդ ժամանակահատվածում գլխավոր գանձապետի պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս ֆինանսների նախարար` Ատոմ Սավկայի Ջանջուղազյանը:

Դիտարկում 2-րդ`

«ԻՆՏԵՐ ԼԻՄԵՆՍ» ՓԲԸ (ՀՎՀՀ 01827086), ընկերության գործունեության տեսակներն են`

Գնումների գործընթացի շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին խորհրդատվության տրամադրում և գնումների գործընթացի կազմակերպում,

Հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպություններին ներքին աուդիտի գործընացի կազմակերպում, ներքին աուդիտի որակի արտաքին գնահատում և բարելավում,

Հանրային և մասնավոր ոլորտի կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հսկողության գործառույթի կազմակերպում և կառավարման համակարգերի բարելավում,

Պետական գնումներ, ներքին աուդիտ, ֆինանսական կառավարում և հսկողություն թեմաներով լսարանային և հեռավար ուսուցման կազմակերպում,

Սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում (Լոգիստիկ ծառայություն):

Հարկ է նշել, որ Ընկերության Հիմնադիրն է Արթուր Շահնազարյանը` ներկայիս ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի եղբայրը, իսկ տնօրենն է`Գագիկ Սավկայի Ջանջուղազյանը (անձնագիր AN0295013), ինչն էլ վկայում է ներկայիս ֆինանսների նախարարի (հարազատ եղբայրներ) առկա և հնարավոր փոխկապակցվածությունը նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերությունների հետ, ինչպես նաև քավոր-սանիկ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի գործոնը ևս իր դերը ունի:

Դիտարկում 3-րդ`

Վարչապետի հանձնարարականով` պետական և տարածքային կառավարման բոլոր մարմինները պետք էմինչև 01.11.2019թ. սկսեն 2020 թվականի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման գործընթացը, իսկ մինչև 15.11.2019թ. նախաձեռնել ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության դադարեցման գործընթացը և Վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործընթացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

06.11.2019թ-ի դրությամբ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունները վեցն են:

Ավելին` այդ ընկերությունների թվում է «Գարանտ Աուդիտ» ընկերությունը, որը նախկին նախագահական աշխատակազմի հրահանգով պարտադրվել է համայնքներին (շրջանառվող տեղեկատվությամբ այս փաստի առթիվ հարուցված է քրեական գործ):

«Ասատրյանս» ընկերությունը նույնպես իրեն դրսևորել է որպես ոչ բարեխիղճ ընկերություն և գտնվում է գնումների գործընթացին մասնակցության դադարեցման փուլում (շտապողականությունը կարող է բերել իր հետ պայմանագրի կնքմանը մինչև սև ցուցակում ներառվելը):

Հարկ է նշել, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարիքների համար ներքին աուդիտի ծառայությունների ձեռք բերման նպատակով (ծածկագիր ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-20/01) 15.11.2019թ-ին հրավիրված և անցկացված բանակցությունների արդյունքում «Ասատրյանս» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող կազմակերպություն:

Հատկանշական է, որ «Ասատրյանս» ՍՊԸ-ի կողմից բանակցությունների ներկայացած անձը` Էդգար Մկրտչյանն է (Բրուտյան Կարենի հարազատ քրոջ որդին):

Վերջինս մոտ մեկ ամիս առաջ ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության ՀՖԿՔ վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Բանակցությունների արդյունքների մասին արձանագրությունը կարող եք տեսնել նաև հղումով` http://gnumner.am/website/images/original/012221b0.pdf, որտեղ երևում է Է.Մկրտչյանի ստորագրությունը, ինչը համեմատվել է ՀՀ ՖՆ կողմից տրամադրվող սերտիֆիկատներում առկա ստորագրությամբ:

«Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը Հայաստանում ներկայացված է մի շարք ընկերությունների ձևով՝ ավելի հիմնադիր փաստաթղթերից չի երևում, որ այն կապ ունի BDO բելգիական ընկերության հետ (նշված ընկերության կայքում հղումը բացակայում է), իսկ «Բի-Դի-Օ Քոնսալթինգ» ընկերությունը գտնվում է սև ցուցակում ներկայումս գնում է դատական պրոցես, որի ընթացքում դեռ այն կարող է մասնակցել պետական գնումներին:

Պաշտոնական կայքում հրապարակված ներքին աուդիտի ծառայության ձեռք բերման մրցույթներին մասնակցելու ներկայացված հայտերի (մասնակիցների) ուսումնասիրությամբ կարելի է եզրակացնել, որ ամեն կազմակերպություն պատրաստ է տվյալ ծառայությունը մատուցել ավելի քան 100 հանրային կազմակերպությունների համար, ինչը փաստում է իրենց կողմից տվյալ ծառայությունը կատարելու համար ներկայացված գնային առաջարկները, ինչը իրատեսկան չէ և հաստատում է կանխատեսվող ոչ արդյունավետ աշխատանքների կատարումը:

Դիտարկում 4`

Լիազոր մարմնի կողմից անցած 7 տարիների ընթացքում ուսուցանվել են եղած ներքին աուդիտորները՝ ծախսելով մեծ գումարներ և պահպանվել է այդ մասնագետների որակավորումը, այս պայմաններում պարզ չէ ծառայության պատվիրակումը տվյալ պահին 6 ընկերություններին՝ եթե առկա են որակավորված մասնագետներ: Ընկերություների կողմից արդեն իսկ շատ քանակության հրավերներ են ստացվում հանրային հատվածի աուդիտորներին հետագա աշխատանքը շարունակելու իրենց կազմակերպություններում, ուստի ստացվում է ներայիս հանրային հատվածի ներքին աուդիտորի աշխատանքը չգնահատող Լիազոր մարմինը առաջարկում է, որ նույն հանրային հատվածի ներքին աուդիտորը մասնավոր կազմակերպությունից իրականացնի ներքին աուդիտ, որը կլինի արդյունավետ:

Օրենքով սահմանված որպես Լիազոր մարմին ՀՀ ֆինանսների նախարարությունը ինքն է կազմել թե ներքին և թե արտաքին աուդիտորների որակավորման կարգը, ինքն է մշակել ամենամյա շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները, տվել է որակավորում (տվյալ պահին ներքին աուդիտորի որակավորում ունեցող անձիք 304) և ստացվում է իր մեթոդաբանությամբ պատրաստված ներքին աուդիտորի աշխատանքը ներկայացնում է ոչ բավարար:

Նույն աուդիտորներին տեղափոխելով մասնավոր դաշտ չենք կարող ունենալ արդյունավետ գործառույթ:

Ի դեպ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ աշխարհում չկա նման դեպք ներքին աուդիտը ամբողջությամբ պատվիրակելու մասնավոր կազմակերպությանը` ձեռք է բերվում խորհրդատվական ծառայություն, այլ ոչ թե ամբողջ աուդիտը:

Դիտարկում 5

Ներքին աուդիտորները, որոնք այս պահին աշխատում են հանրային հատվածում իրենց հայտնի ռիսկերի մասին տեղեկատվությամբ հայտնվելու են աշխատանքի շուկայում, ինչը առանձին գերատեսչությունների համար կարող է բերել երկրի անվտանգության, իսկ զգալի մասում նաև հանրային կազմակերպության հեղինակության ռիսկին:

Նաև չի կատարվի գիտելիքի փոխանցում այն կառույցներում, որտեղ ներքին աուդիտը ստեղծել և ստեղծում է հավելյալ արժեք, նման գիտելիքը հաղորդելու փոխարեն այդ մասնագետները կտեղափոխվեն մասնավոր հատված և պետությունը սկսելու է վճարել դրա համար անհամաչափ բարձր գին:

ՀՀ ՖՆ կողմից կազմված տեխնիկական բնութագիրը հարմարեցված է ՀՀ ՖՆ կարիքների համար, որը ընդհանրական է գրված, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս հայտարարված բոլոր գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերը ամբողջությամբ կրկնել են ՀՀ ՖՆ տեխնիկական բնութագիրը, ինչը իրականում շտապողականության պայմաններում է արվել և չի նպաստում հավելյալ արժեք ստեղծելուն, ավելին այս պայմաններում ուղղակի մեկ տարի ձեռք է բերվելու ծառայություններ, որոնց նպատակահարմարությունը այդ բնութագրով պարզ չէ:

Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները խնդրում ենք Ձեզ ներքին աուդիտի պատվիրակումն այլ կազմակերպություններին հետաձգել, այդ ընթացքում հնարավորություն տալով աուդիտորական ընկերություններին գրանցվել ցանկում և ապահովել մրցակցությունը, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայությանը հանձնարարել իրականացնել հանրային կազմակերպությունների ներքին աուդիտորների կողմից իրակացված գործունեությունը և ներկայացնել զեկույց ընդհանուր ռիսկերի մասին՝ դա միաժամանակ հնարավորություն կտա գիտելիքի փոխանցում իրականացնելու, տեխնիկական գրագետ բնութագրեր կազմելուն և ընդհանուր ներքին աուդիտի համակարգի մասին պատկերացում կազմելուն»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք