հիմնական կայք
Լրահոս

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 19-ի լուսադեմին բաժին բերման են ենթարկել Երևանում հաշվառված 36-ամյա մի տղամարդու։ Նա այս տարվա հուլիսից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք