211652_close_icon
views-count1787 դիտում article-date 00:59 21-11-2019

Արտաշատի համայնքային ոստիկանները 1 կիլոգրամ 400 գրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։ Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր