211652_close_icon
views-count1641 դիտում article-date 23:58 20-11-2019

Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է, որ նա վերջին ամիսներին Աբովյան քաղաքի և Մայակովսկի գյուղի վարչական տարածքներում 10 բնակարանային գողություն է կատարել: Հանգամանքները պարզվում են: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր