950 դիտում
19:46 20-11-2019
Պետությունը նորարարական գաղափարների համար նախատեսում է 2 մլրդ դրամի դրամաշնորհային ծրագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020-ին նախատեսում է նորարարական գաղափարների և դրանց իրականացման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնել: «[url=https://armenpress.am/arm/news/995915.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք դրամաշնորհային ծրագրերի մի փաթեթ ենք մշակել, որը մյուս տարի մեկ տարվա ընթացքում շուրջ 90 նորարարների խմբերի հնարավորություն կտա օգտվել դրանից: Կա երկու ծրագիր, մեկը՝ գաղափարից մինչև նախատիպ, որի համար նախատեսված են ավելի փոքր դրամաշնորհներ՝ մինչև 10 հազար դոլար դրամաչափով՝ նորարարական սկսնակ կազմակերպությունների համար: Երկրորդ փուլում գործելու է համաներդրման ֆինանսավորման մեխանիզմը՝ ավելի մեծ ընկերությունների համար: Ընդհանուր առմամբ դրամաշնորհների երկու ծրագրի համար մյուս տարի միասին նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց Արշակյանը:
Նախարարը հատկապես երիտասարդությանը կոչ արեց բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, իրենց գաղափարները դարակներում չդնել, չվախենալ ձախողվելուց, սխալվելուց ու իրականացնել իրենց գաղափարները:
Նմանատիպ նյութեր
2726 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
619 դիտում
13:43 30-06-2022
Պետությունը ևս 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների սուբվենցիոն ծրագրերին
Այս բաժնից
781 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
541 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ