211652_close_icon
views-count1913 դիտում article-date 17:45 20-11-2019

Բազումի լեռնաշղթայում առաջացած հրդեհն ինքնամարվել է, այրված մակերեսը դժվարանցանելիության պատճառով չի հաջողվել պարզել. ՀՀ ԱԻՆ

Նոյեմբերի 18-ին, ժամը 21։00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղի մոտակայքում հրդեհի օջախ է նկատվում։ Կապ է հաստատվել Գոգարանի գյուղապետի հետ, ով տեղեկացրեց, որ հրդեհը գտնվում է Գոգարան գյուղից դեպի հյուսիս՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհը գտնվում է դժվարամատչելի տարածքում, հարակից անտառածածկ տարածքներ չկան: Նոյեմբերի 19-ին, ժամը 09։29-ին Գոգարանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է, այրված մակերեսը դժվարանցանելիության պատճառով չի հաջողվել պարզել:

Նմանատիպ նյութեր