1944 դիտում
17:23 20-11-2019
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
2207 դիտում
12:27 23-03-2019
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը
4277 դիտում
14:48 24-01-2017
Անջեյ Կասպրշիկը և Ադրբեջանի պաշտանության նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը
Այս բաժնից
313 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
259 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
253 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր