211652_close_icon
views-count3277 դիտում article-date 12:28 20-11-2019

Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանության բանակի մի շարք զորամասերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանության բանակի մի շարք զորամասերում, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ: Միավորման և զորամասերի հրամանատարները բանակի հրամանատարին են ներկայացրել ընթացիկ տարվա ընթացքում մարտական պատրաստության պլանով նախատեսված և իրականացված աշխատանքները: Ուշադրության կենտրոնում են եղել նաև այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական առաջադրանքների կատարման որակի և ժամկետների վրա: Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է յուրաքանչյուր ստորաբաժանման և անհատ զինծառայողի համակողմանի պատրաստությունը, առկա մարտական հնարավորությունները ցանկացած պահի արդյունավետորեն կյանքի կոչելու ունակությունները: Աշխատանքային շրջայցի ավարտին Կարեն Աբրահամյանը զորամասերի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր