211652_close_icon
views-count630 դիտում article-date 15:20 20-11-2019

Բեյրութում առնվազն 6 ցուցարար Է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում

Գիշերվա ընթացքում Բեյրութի կենտրոնում առնվազն 6 ցուցարար Է վերքեր ստացել անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումների եւ բողոքի շարժման մասնակիցների բախումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտնել Է El Nashra պորտալը: Նրա տեղեկությունների համաձայն՝ ոստիկաները բերման են ենթարկել 11 մարդու, որոնք ագրեսիվ են պահել իրենց եւ Ռիադ Սոլհի հրապարակում հարձակվում Էին իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Միջադեպի պատճառը դարձել Է մի խումբ երիտասարդների փորձը՝ փշալարերի միջով անցնել դեպի կառավարական պալատ: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանել են խորհրդարանական նստաշրջանի անցկացումը հարեւան Պլյաս Էտուալ հրապարակի պալատում: Բողոքի ակցիաների մասնակիցները ավտոմեքենաներին թույլ չեն տվել մոտենալու պալատին: Պատգամավորների պալատի նիստը հետաձգվել Է անորոշ ժամանակով անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով: Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել Է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում Է վարչապետի պարտականությունները, Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել Է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: «Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել Է նախագահը: Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր