211652_close_icon
views-count166347 դիտում article-date 23:21 19-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. կեղծ գուշակը 55-ամյա կնոջ ընտանիքի վրայից «թուղթ ու գիրը բացելու համար» մաս-մաս պահանջել և ստացել է 3800 դոլար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Հասմիկ Հ-ի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 2016 թվականից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի բնակչուհի՝ 54-ամյա Մարիամ Հ-ն իր ընտանիքի վրա եղած «թուղթ ու գիրը բացելու» համար իրենից մաս-մաս պահանջել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել ադ գումարին։ Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ ընդհանուր գումարը կազմում է մոտ 3800 դոլար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր