211652_close_icon
views-count46764 դիտում article-date 21:12 19-11-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակի ոստիկանները կանխել են 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կանխել են Աշտարակում տեղի ունեցած քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ժամը 10։25-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Ս-ն Աշտարակ քաղաքի նորակառույց կամրջի վտանգավոր եզրագիծն անցնելով՝ ճաղավանդակի կողմից փորձել է կամրջից ցած նետվել։ Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, և մինչ փրկարարները կժամանեին, Աշտարակի ոստիկանները կարողանում են հոգեբանական ճիշտ զրույց ունենալու արդյունքում Կարեն Ս-ին տեղափոխել անվտանգ վայր։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում։ Կարեն Ս-ն ոստիկանությունում հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ խնդիրներ ունենալու պատճառով փորձել է ինքնասպան լինել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր