211652_close_icon
views-count45321 դիտում article-date 18:03 19-11-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակները, այնուհետև բախվել բնակելի տան պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Լենինգրադյան փողոցում Mercedes մակնիշի 36 MO 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, տապալել այն ու բախվել բնակելի տան պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տապալվել են գազատար խողովակներն ու առաջացել է գազի արտահոսք: Տեղում աշխատել են նաև Լոռու ԳԳՄ աշխատակիցները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր