11170 դիտում
22:30 19-11-2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական մոտեցմամբ կներկայացնի Մայքլ Ջեքսոնի հայտնի հիթերը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կկատարի փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված գործերը` նոր գործիքավորմամբ:
«Դասական Ջեքսոն» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You Are Not Alone»‚ «Black Or White»‚ «They Don't Care About Us»‚ «Remember The Time»‚ «Who Is It?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։
Երեկոյին փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։
Մեգանախագիծն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Factory Production-ի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համատեղ ջանքերով:
Նմանատիպ նյութեր
3933 դիտում
18:19 25-06-2016
Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո․ այսօր Ջեքսոնի մահվան տարելիցն է
Այս բաժնից
418 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
643 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան