211652_close_icon
views-count1601 դիտում article-date 17:16 19-11-2019

Կատարի էմիրի դիվանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի նստավայրում՝ դիվանում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Դիվանի մուտքի առջև նախագահ Սարգսյանին ողջունել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության օրհներգերը։ Նախագահ Արմեն Սարգսյանը էմիր Թանիի ուղեկցությամբ կատարել է Պատվո պահակախմբի ստուգայց։ Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը ողջունել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր