211652_close_icon
views-count52068 դիտում article-date 17:45 19-11-2019

Տնակն առել եմ, փողը տվել եմ, էսօր տղեն եկել, հետ ա ուզում տնակը, որ պետությանը խաբի ու տուն ստանա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 231/228 տնակի բնակչուհի Փեփռոնյա Մարգարյանը՝ նշելով, որ 2013 թվականին ինքը Վոլոդյա Վարդանյանից գնել է բնակելի տնակ, որն այս տարի ընթացքում կառուցապատել ու դարձրել է քարաշեն: Տիկնոջ խոսքով՝ ՌԴ-ից այսքան տարի հետո վերադարձել է Վոլոդյա Վարդանյանի տղան ու դատարանով իրենից հետ է պահանջում բնակարանը: Փ. Մարգարյանի խոսքով՝ իրենք գնված տնակի համար վճարել են 2300 ԱՄՆ դոլար, որը հաստատող փաստաթուղթ ունեն, մինչդեռ տնակի նախկին սեփականատիրոջ տղան, չգիտես ինչու, ցանկանում է հետ պահանջել տնակը, որ ներկայացնի քաղաքապետարան ու կառավարություն՝ իբր թե բնակարան ստանալու նպատակով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի Մանրամասները՝ տեսանյութում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր