211652_close_icon
views-count2387 դիտում article-date 23:03 18-11-2019

Իրանի զինված ուժերը խոստացել են միջամտել երկրի անվտանգությանն ու կայունությանը սպառնալիքի դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել և միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ։ «Անվտանգության ամեն տեսակ սպառնալիքների և կայունության խախտմանն ուղղված գործողությունների շարունակվելու դեպքում վճռական պատասխան կտրվի»,-ԻՀՊԶ-ի հայտարարությունը մեջբերել է ISNA գործակալությունը: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (մոտ 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչև 15 հազար ռիալ) ավելացել է բենզինի արտոնյալ արժեքը՝ 1 մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում:

Նմանատիպ նյութեր