211652_close_icon
views-count60559 դիտում article-date 17:05 18-11-2019

Ողբերգական դեպք Երևանում. Opel-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին. ժամանել են Երևանի ՃՈ պետը, քննչական բաժնի պետն ու տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 GX 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել է Nissan մակնիշի 35 PT 888 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է Nissan-ին բախվելու պատճառ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանը, իսկ ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների օգնության կարիքը չի զգացվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Nissan-ի կին վարորդի ամբողջական տվյաները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր