3636 դիտում
16:12 18-11-2019
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի հայ վարպետների մասնակցությամբ կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ մեկ համերգի շրջանակում
Միայն հայ կոմպոզիտորների գործեր՝ Ջազ նվագախմբի համերգին
Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի հայ վարպետների մասնակցությամբ կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ մեկ համերգի շրջանակում: Նոյեմբերի 27-ին, ժամը 20:00 Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա “ArmJazz Project-part 2’’ երեկոն, որը նախաձեռնել է TM Production-ը:
Համերգային երեկոյի ընթացքում հայկական ջազի ինքնատիպ նմուշները նվագախմբի հետ կներկայացնեն կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ջազմեն, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը:
Ինքնատիպ համարով նվագախմբի հետ ելույթ կունենա նաև երջանկահիշատակ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը, ով կկատարի հոր ստեղծագործությունը:
“ArmJazz Project-part 2’’ խորագիրը կրող երեկոն արդեն երկրորդ համերգն է, որը ներկայացնում է հայկական ջազի ստեղծագործական և կատարողական արվեստը: Նախագիծը նպատակ ունի էլ ավելի ճանաչելի դարձնել հայկական ջազային երաժշտության ինքնատիպ ժառանգությունը: Հանրահռչակման նպատակով տարիներ առաջ ստեղծվել էր «Հայկական ջազի անթոլոգիա»-ն, որը մեկտեղում էր հայկական ջազի 75-ամյա հարուստ ավանդույթները 10 ձայնասկավառակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
15:32 18-11-2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
854 դիտում
10:53 08-02-2021
Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի
Այս բաժնից
403 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
568 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել