211652_close_icon
views-count74469 դիտում article-date 00:20 18-11-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Mercedes-ով Մյասնիկյան պողոտայում բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարանությամբ ապրող բնակիչները: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից օպերատիվորեն ժամանել են տեսուչներ Սեյրան Սարգսյանը և Արարատ Պետրոսյանը: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր: Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել: ՃՈ տեսուչները կարճ ժամանակում պարզեցին, որ նրա հայտնածը «գյուլնազ տատու» հեքիաթ է: Իսկ իրական վարորդ Գ. Մանուչարյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ունենալով խմածության ամենաբարձր աստիճան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր