211652_close_icon
views-count4102 դիտում article-date 22:45 17-11-2019

Գնդապետ Գրիգորի Սահակյանը Արցախում կուսակցություն է հիմնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Արցախի բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը Արցախում հիմնել է «Վստահություն» անունը կրող կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 17-ին, հայտնում է [url=https://news.am/arm/news/544933.html?fbclid=IwAR2dNlq6nzUDQyiDyxDH5hZK4ivWBRerExUWTtFOs-bfJqBjxjK8bO10qvw]News.am[/url]-ը: «Հարգելով գործող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, հաշվի առնելով ժամանակի պահանջ եւ հասարակությանը այլընտրանք տալու գերնպատակը որոշում ենք կայացրել ստեղծել նոր` «Վստահություն» անունը կրող կուսակցություն` դեավանելով ազգային- պահպանողական գաղափարներ: Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձեւավորած հիմնադիր արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր նպատակը` անցյալում ստեղծված, հղկված, ժամանակի փորձությունները հաղթահարած եւ արժեհամակարգ դարձած սերունդներին փոխանցել»,- ասաց նա հիմնադիր համագումարի ժամանակ: Նրա խոսքով` իրենք առաջնային են համարում անվտանգության ապահովմանն ուված գործուն քայլերը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը: ««Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից եւ պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ` միավորվելով հանուն նպատակների»,-ասաց նա: Նա հավելեց, որ Արցախին անհրաժեշտ են ոչ թե կոսմետիկ ու ձեւական, այլ բովանդակային փոփոխություններ: Արցախի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը չի քննարկվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր